Այս իշխանություններին նույնպես պետք են կախյալ դատավորներ. փաստաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Լիպարիտ Սիմոնյանը կարծում է՝ հեղափոխության նպատակներից մեկը անկախ դատական համակարգի ստեղծումն էր։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ նախկինում եղել են դատավորներ, որոնք իսկապես անկախ են գործել, սակայն նույնիսկ ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ այս իշխանություններին նույնպես պետք են կախյալ դատավորներ։
Ըստ փաստաբանի՝ մտահոգություններն ավելի խորացան, երբ դատարանները շրջափակելու կոչեր արվեցին։
Իսկ որոշ դատավորների մասին փաստաբանը նույնպես կարծում է, որ նրանք չպետք է շարունակեն աշխատել։
Սիմոնյանը նաև անդրադարձավ «Մարտի 1»-ի գործով նախկինում դատապարտվածներին (փաստաբանը եղել է «Յոթ»-ի գործով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի փաստաբանը - հեղ.)՝ նշելով, որ նրանց գործերը պետք է վերաբացվեն, պետք է արդարացվեն։