Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Մարզեր

Թումանյան կայարանի հրդեհը նկատելի էր մի քանի կիլոմետր հեռավորությունից (տեսանյութ)

Այսօր առավոտյան, ժամը 4-ի սահմաններում,  Հարավկովկասյան երկաթուղու Թումանյան կայարանի հատվածում, Բագրատաշենից Գյումրի ուղևորվող վառելիքով բեռնված շարժակազնը դուրս է եկել գծից, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։

Շարժակազմի վագոնների ընդհանուր թիվը 29 է եղել, որից 8-ը բեռնված է եղել վառելիքով։  Վագոնները կողաշրջվել են և վառելիքի արտահոսք է եղել։

Թումանյան կայարանի մերձակայքում բնակվողները փառք են տալիս Աստծուն, որ հրդեհը կայարանում է բռնկվել, հակառակ դեպքում ասում են՝ կարող էին ողբերգական իրադարձություններ լինել։

Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում