Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոզի՞, թե՞ սովորական գրիպ

Սպորտ

Եվրոպայի գավաթի խաղարկությունում Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի առաջիկա մրցակիցը ' «Վոլոգդա-Չեւակատան», այսօր պետք է անցկացներ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումը: Սակայն այն հետաձգվել է, քանի որ  թիմի 11 բաստկետբոլիստուհիները հիվանդացել են գրիպով: Ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ դա խոզի գրիպ չէ:

Սակայն պարզվում է, որ վերջերս Վոլոգդայում տեղի ունեցած շախմատի պատանեկան մրցաշարի ժամանակ 77 մասնակիցներ հիվանդացել են հենց խոզի գրիպով, որոնցից 10 տեղափոխվել են հիվանդանոց, ընդ որում մարզիչներից մեկը' վերակենդանացման բաժանմումք: Նրանց կյանքին այժմ վտանգ չի սպառնում, իսկ Վոլոգդայի մարզում սկսել են մասսայական պատվաստումներ կատարել խոզի գրիպի դեմ:

Ավելացնենք, որ «Վոլոգդա-Չեւակատան» Եվրոպայի գավաթի խաղարկության առաջին հանդիպումն թուրքական «Բեշիկթաշի» հետ ստիպված անցկացրել էր առանց փոխարինողների' 5 հոգով:

Հիշեցնենք, որ «Հատիս» - «Վոլոգդա-Չեւակատա» հանդիպումը տեղի կունենա առաջիկա հինգշաբթի, նոյեմբերի 19-ին, «Միկայի» մարզադահլիճում: