Բացել լրահոսը Փակել լրահոսը
Vano1.jpgd_
A A
Հասարակություն

Ոստիկանությունը հիմա էլ փնտրում է Վանո Սիրադեղյանին. ոստիկանապետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանությունը հիմա էլ փնտրում է Վանո Սիրադեղյանին։

«Կան հարցեր, որ ուղղակի պետք չէ, որպեսզի այդ հարցադրումները հնչեն, պետք չէ ինձնից այդ պատասխանը ստանալ, ես ստիպված եմ լինելու սահմանափակել և ձեզ տալ ընդամենը այդքան տեղեկություն, ոչ ավելին։ Այո, մենք ունենք օպերատիվ տեղկություններ և տանում ենք համապատասխան աշխատանքներ, բայց բարձրաձայնելը անթույլատրելի է, խանգարում է»,- ընդգծեց նա։

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ կան դեպքեր, երբ լրագրողների կողմից տրված հարցերը և իր պատասխանները խանգարում են որևէ գործի բացահայտմանը։

«Օրինակ՝ Եռաբլուրում տեղի ունեցած համակարգչի գողության դեպքը։ Համակարգիչ է, տարել են։ Մենք ունեինք տեսադաշտում ենթադրյալ կատարող, և ոստիկանությունը համապատասխան օպերատիվ աշխատանքներ է տարել, ունեինք վկաներ, բայց դուք այդ ամենին այնպիսի հնչեղություն եք տվել, որ սահմանափակել եք այդ գործի բացահայտումը»,- շեշտեց Վալերիյ Օսիպյանը։