Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131056
A A
Հասարակություն

Նարեկ Սարգսյանը մեր անցակետն անցել է որպես Սարգսյան. Վալերիյ Օսիպյան

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին։

«Նարեկ Սարգսյանը Հայաստանում մեր անցակետերը հատել է որպես Սարգսյան, թե հետագայում ինչպե՞ս է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել, մինչեւ նախաքննությունը կպարզի կամ տվյալ երկրի  իրավապահները»,-ընդգծեց Օսիպյանը:

Նշենք, որ Նարեկ Սարգսյանին 2018թ. դեկտեմբերին ձերբակալել էին Պրահայում: Նա ներկայացել էր որպես Գվատեմալայի քաղաքացի՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ։