Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նախարարությունը հերքում է գրառումը

Տեղեկացնում եմ, որ Մհեր Մեսրոպյանի կողմից կատարված գրառումն առ այն, որ
աշխարհահռչակ շանսոնիե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անունով Երևանի
մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող է արվել ՀՀ ԿԳՄՍ
նախարարության կողմից, չի համապատասխանում իրականությանը:

Երևանի մշակույթի պետական քոլեջի ու Երևանի էստրադային և ջազային արվեստի
պետական քոլեջի միաձուլման հարցը գտնվում է նախարարության օրակարգում, ինչը
պայմանավորված է երկու հաստատությունների՝ միևնույն շենքում գտնվելու և
կրկնվող մասնագիտություններ ունենալու հանգամանքով (նախագիծը շուտով կդրվի
շրջանառության)։ Այս գործընթացի ավարտից հետո միաձուլված քոլեջը մեծ
շանսոնիեի անունով կոչելու հարցը նույնպես օրակարգային է նախարարության
համար:

Հավելեմ, որ քոլեջի անվանակոչումն իրականացվում է ոչ թե նախարարի հրամանով,
ինչպես նշել էր Մհեր Մեսրոպյանը, այլ կառավարության համապատասխան որոշմամբ:

Հարկ է նշել, որ քոլեջների միաձուլման և դրա հետ կապված գործընթացների
մասին տեղյակ է նաև Ազնավուրի ընտանիքը։

  Տեղեկացնում եմ նաև, որ ամիսներ առաջ Քոլեջի տնօրենը գրավոր դիմել էր
նախարարություն, ինչին ի պատասխան նշվել է, որ անվանափոխման հարցը
կքննարկվի միավորման (միաձուլման) գործընթացում։




      ՀՀ ԿԳՄՍ  նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ՝ Անժելա
Կժդրյան