Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչպես են քաղաքացիները դիմադրում շոգին (տեսանյութ)

Վերջին օրերին, ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված, քաղաքացիների, հատկապես մեծահասակների մոտ նկատվում է ինքնազգացողության վատացում, սրտխփոց և զարկերակային ճնշման բարձրացում:

«Ա1+»-ի հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքացիներից շատերը հետևում են սննդաբանների խորհուրդներին և օգտագործում են հիմնականում շատ հեղուկ և թեթև սնունդ՝ միրգ, բանջարեղեն։

Իսկ ինչ վերաբերում է հանգստին, ապա շատերը այն ցանկանում են անցկացնել Հայաստանում,  նախընտրելով Դիլիջանը, Ջերմուկը և Սևանը։ Իսկ Սևանա լճի ծաղկումը քաղաքացիներին չի անհանգստանում, քանի որ նրանց համոզմամբ այլևս լճում լողալը վտագավոր չէ։

Հայաստանում գների բարձր լինելու պատճառով, քաղաքացիներից շատերը թեև հանգիստը նախընտրում են անցկացնել երկրից դուրս,  օրինակ՝ ՝ Վրաստանում, Եգիպտոսում, Հունաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում, սակայն կարծում են, որ Հայաստանում գործող հանգստյան գոտիների սպասարկման որակը շատերի կարծիքով  չի զիջում ոչ մի այլ զարգացած երկրի՝ իրենց գեղեցիկ և հարմարավետ կահավորվածությամբ և սպասարկման բարձր որակով։

 

Հարցումները՝ տեսանյութում