Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Արսենալի» ամերիկյան վերջին մարզմանը

Լոնդոնի «Արսենալը» վերջին մարզումն է անցկացրել ԱՄՆ-ում՝ պատրաստվելով չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության «Ռեալի» հետ վերջին հանդիպմանը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է պարապմունքին: Իսկ ահա նախօրեին եւ այսօր կազմակերպված մյուս միջոցառումները նա բաց է թողել: «Արսենալի» ֆուտբոլիստները նախ հանդիպել են թիմի ամերիկացի երկրպագուների հետ, ապա մի մասը բեյսբոլ է խաղացել:

Նշենք, որ «Ռեալ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա առաջիկա գիշերը, ժամը 3:00-ին, Մերիլենդում: