Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Իռլանդացի ֆուտբոլիստները Երեւանում նվերներ են բաժանել անապահով երեխաներին (տեսանյութ)

Ֆուտբոլի Իռլանդիայի Մ-19 հավաքականը, որը հաջողությամբ հանդես է գալիս Երեւանում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնությունում, զուգահեռաբար հանդես է եկել նաեւ բարեգործությամբ:

Ինչպես հայտնում է Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջը, թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչները Երեւանում այցելել են Աջափնյակ համայնքի երեխաների սոցհոգածության կենտրոն: Նրանք երեխաներին հանձնել են նվերներ, նրանց հետ ֆուտբոլ եւ սեղանի թենիս են խաղացել, լուսանկարվել եւ այլն:

Իռլանդիայի Մ19 հավաքականն այժմ պատրաստվում է հուլիսի 24-ին Պորտուգալիայի Մ19 հավաքականի հետ կայանալիք կիսաեզրափակիչ մրցաշարին: Իռլանդացիները նվազագույնը իրենց համար ապահովել են բրոնզե մեդալներ: