Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess tigran harut 1
A A
Սպորտ

Գրոսմայստեր Տիգրան Կ. Հարությունյանը զբաղեցրել է 2-րդ տեղը Բարսելոնայում

Գրոսմայստեր Տիգրան Կ. Հարությունյանը Բարսելոնայում կայացած շախմատի Obert Internacional Sant Martí 2019 մրցաշարում զբաղեցրել է մրցանակային 2-րդ տեղը:

Մեր շախմատիստը վերջին՝ 9-րդ տուրում, հաղթելով կոլումբիացի գրոսմայստեր Խայմե Կուարտասին, վաստակել է 7,5 միավոր: Նա կես միավորով հետ է մնացել ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Լագարդից, որին պարտվել էր 7-րդ խաղափուլում:

Հավելենք, որ մրցաշարին մասնակցել են 26 երկրների 132 շախմատիստ, այդ թվում 8 գրոսմայստեր: