Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը պարզաբանել է, թե ինչու չի մեկնել Բաքու (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, երբ թիմի հետ գտնվել է Լոս Անջելեսում, ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել հայ համայնքի եւ սպորտային կազմակերպությունների ներկայացուցիչների, լրատվամիջոցների հետ։ Մասնավորապես՝ հանդիպմանը ներկա են եղել «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Լեւոն Իշտոյանը, Նորայր Մեսրոպյանը եւ Արմեն Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում Հենրիխ Մխիթարյանը, պատասխանելով ներկաների հարցերին, կրկին անգամ անդրադարձել է Բաքվում բաց թողած Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, Ժոզե Մոուրինիոյի հետ ունեցած հարաբերություններին, հայկական սպորտի, ֆուտբոլի խնդիրներին եւ այլ թեմաներին։

Մանրամասները՝ տեսանյութում: