Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնք (տեսանյութ)

Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գյուլագարակ համայնքի մանկապարտեզ: Դեռևս 2018թ. դեկտեմբերին Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից մանկապարտեզին տրամադրվել էր 1 մլն դրամ՝ գույքի ձեռքբերման համար: Նախագահը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Վերջիններս իրենց երախտագիտությունն են հայտնել Հանրապետության նախագահին՝ ցուցաբերած աջակցության համար: Նախագահն անմիջական զրույցի միջոցով շփվել է նաև մանկապարտեզի սաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով: Երեխաները նախագահին են ներկայացրել իրենց երգն ու պարը և հմտությունները: Նախագահ Սարգսյանը նաև հանդիպել և ջերմ զրույց է ունեցել Գյուլագարակ համայնքի բնակիչների հետ: