A
A
Դավիթ Գրիգորյանը չցանկացավ մեկնաբանություն տալ
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ ավարտվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդիպումը։
Հանդիպումից հետո Գրիգորյանը հրաժարվեց լրագրողներին որևէ մեկնաբանություն տալ:
«Դա կխանգարի հետագա իմ գործողություններին, որոնք իրականացնելու եմ իմ իրավունքների իրացման առումով»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ-ն Դավիթ Գրիգորյանին հրավիրել էր հանդիպման՝ հուլիսի 16-ին նրա աշխատասենյակը Հատուկ Քննչական ծառայության կողմից խուզարկելու հետ կապված: