Բացել լրահոսը Փակել լրահոսը
26127_vahagn_harutyunyan_M
A A
Հասարակություն

Վերաքննիչ դատարանը մերժել է Վահագն Հարությունյանի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր մերժել է Վահագն Հարությունյանի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Գլխավոր դատախազության բողոքը:

Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը որոշել էր քննիչի` Վահագն Հարությունյանի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը  մերժել, որից հետո Վերաքննիչ բողոք էր ներկայացրել Գլխավոր դատախազությունը:

«Կարծում եմ՝ այս գործողություններից արդեն իսկ ակնհայտ է, որ երկրորդ անգամ խափանման միջոց կիրառելու հանգամանքը այն տվյալների վրա, որն առաջին անգամ հայտնի էր, բայց չէին  ներկայացնում, հիմա ևս այս նիստից հետո ՀՔԾ-ն ինչ-որ նոր հեքիաթ է հորինելու և կրկին փորձելու է  միջնորդություն ներկայացնել՝ Վահագն Հարությունյանի կալանավորմանը հասնելու: Ակնհայտ է, որ անձնական հետապնդում է այստեղ տեղի ունենում: Հաստատ ականատես ենք լինելու ինչ-որ նոր հորինվածքների»,- ասաց պաշտպանը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանը մերժել էր նաև պաշտպանական կողմից ներկայացված բողոքը։ Պաշտպանի խոսքով՝ իրենց բողոքում նշել էին, որ դատարանի որոշակի պատճառաբանության հետ համաձայն չեն:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:  Նրա նկատմամբ  8 ամիս է՝ հայտարարված է հետախուզում: