A
A
Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը հաղթեց CZECH OPEN 2019-ում
Աջակցիր «Ա1+»-ինՉեխիայի Պարդուբիցե քաղաքում կայացած արագ շախմատի CZECH OPEN 2019 մրցաշարում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Մովսեսյանը:
Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ եւս հինգ մասնակցիների հետ կիսեց առաջին վեց տեղերը: Լրացուցիչ գործակիցներով՝ մրցաշարի հաղթող ճանաչվեց Սերգեյ Մովսեսյանը, ում բաժին հասավ գլխավոր մրցանակը: Երկրորդ տեղը զբաղեցրեց ռուսաստանցի Կիրիլ Բրիզգալինը, երրորդ՝ հունգարացի Մատե Բագին: