Բացել լրահոսը Փակել լրահոսը
67069100_840591203009462_1877273176505843712_n
A A
Հասարակություն

Քոչարյանի գույքի վրա կալանքի գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:

Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

Այսօրվա նիստին ներկա էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն նիստը հետաձգվեց, քանի որ դատախազները չէին ներկայացել։ Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 24-ին, ժամը 12-ին։