Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նախշուն Տավարացյան
A A
Հասարակություն

ԲԴԽ դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանը կշարունակի պաշտոնավարել (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանը կշարունակի պաշտոնավարել: Խորհրդակցական սենյակից վերադառնալուն պես` այս մասին հայտարարեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը:

Նշենք, որ օրեր առաջ ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հուլիսի 18-ին, ժամը 11։30-ին, Բարձրագույն դատական խորհրդի նիստ էին հրավիրել՝ խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով:

Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանը հուլիսի 11-ին Դատավորների ընդհանուր ժողովին երդվել էր ԲԴԽ անդամի պաշտոնում, մինչդեռ նա 2018թ. նոյեմբերի 8-ին էր ընտրվել անդամ, բայց այն ժամանակ հրաժարվել էր երդվելուց: