Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-SihBWtTJgO
A A
Հասարակություն

Նախշուն Տավարացյանի լիազորությունները կդադարեցվե՞ն, թե՞ ոչ. ԲԴԽ անդամները հեռացան խորհրդակցական սենյակ

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը և Ստեփան Միքայելյանը որպես վկա այսօր ներկա չէին Բարձրագույն դատական խորհրդի նիստին: ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ասաց, որ պարոն Անտոնյանը վատառողջ է, իսկ Միքայելյանն արձակուրդում է, գտնվում է երկրից դուրս:

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը միջնորդեց նիստը հետաձգել, սակայն 3 կողմ, 6 դեմ ձայների հաշվարկով միջնորդությունը մերժվեց։ Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճռելու՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունները կդադարեցվե՞ն, թե՞ ոչ:

Ժամը 12։30 խորհուրդը կհրապարակի վճիռը: