Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտը» չնկատեց «Մակեդոնիային» եւ վստահ մտավ 2-րդ փուլ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» վստահ հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլը:

Այսօր կայացած պատասխան խաղում մեր թիմը Սկոպյեում 3:0 հաշվով ջախջախեց տեղի «Մակեդոնիա ԳՊ» թիմին: Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ Ուրոշ Նենադովիչը, իսկ ընդմիջումից հետո աչքի ընկան Գալվաոն ու Տարոն Ոսկանյանը:

Այդպիսով, «Ալաշկերտը» 6:1 ընդհանուր հաշվով հաղթեց իր մրցակցին եւ մտավ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կհանդիպի «Ստյաու» (Ռումինիա) - «Միլսամի» (Մոլդովա) զույգի հաղթողի հետ: