Բացել լրահոսը Փակել լրահոսը
mip
A A
Պաշտոնական

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցելու են բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին

Երեկ Իջևանում տեղի ունեցած բախումների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ աշխատանքային խումբ վաղ առավոտից գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:

Այցի նպատակն է տեսակցել բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել նրանց իրավունքների երաշխավորման հարցը:

Այցի արդյունքների հիման վրա կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության 

մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

հանրային կապերի բաժին