Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մեկնարկել է Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ճանապարհի նորոգումը

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 հատվածի միջին նորոգման աշխատանքները:

Աշխատանքներն  իրականացվում են «ԱԱԲ պռոեկտ» ՍՊ  ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: