Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Չի եղել էլեկտրաէներգիայի զրոյական վիճակ. Հայկ Բադալյան (տեսանյութ)

Նախորդ շաբաթ տեղի ունեցած էլեկտրաէներգիայի անջատումների պատճառները պարզ կդառնան առաջիկա շաբաթվա ընթացքում: Ուսումնասիրություների արդյունքում պարզ կդառնա, թե ինչի հետևանքով են տեղի ունեցել անջատումները, և կոնկրետ որ հատվածում է եղել վթարը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը, անդրադառնալով տեղի ունեցածին, ասաց, որ այդ օրերին Հայաստանում լուրեր էին տարածվել, թե էլեկտրամատակարարումը զրոյական վիճակի է հասցվել։ Վարչության պետը,սակայն, նշում է, որ Հայաստանում էլեկտրաէներգիան հնարավոր չէ հասնի  զրոյական վիճակի՝ «Դա բացառվում է»:

Բադալյանը նաև բացառում է շրջանառվող վարկածների իրատեսական լինելը։ Նշում է՝ էլեկտրաէներգիայի անջատումները տեխնիկական պատճառներով են եղել.

«Չկա արտաքին գործոն, չկա հաքերային հարձակում, չկա որևէ քաղաքական միտում»,- ասում է Հայկ Բադալյանը:

Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը նշում է, որ պետք է մշակել էլեկտրաէներգիայի զարգացման ռազմավարական ծրագիր, բայց այդ ծրագրի իրականացման համար չպետք է նվազագույն ծախսեր նախատեսել.

«Եթե դուք խոսում եք նվազագույն ծախսերի մասին, ապա դուք պետք է մոռանաք ռազմավարություն բառը»,- ասաց Արա Մարջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում