Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նոր իշխանությունը Արցախի վերաբերյալ դիրքորոշում չունի. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

Նոր իշխանությունը Արցախի վերաբերյալ դիրքորոշում չունի. Վարուժան Ավետիսյան «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը Արցախի հարցում շարժվում է նախորդ ռեժիմների կոնսպեկտներով:

«Ա1+»-ի հետ զրույցում պարոն Ավետիսյանը նշեց, որ որեւէ փոփոխություն չկա. «Ընդամենը մի մարտավարական դետալի տարբերություն է, որ պնդվում է, որ Արցախը որպես կողմ պետք է մասնակցի բանակցություններին։

Բայց շատ հետաքրքիր է, որ 2017թվականից սկսած՝ Կրեմլի աշտարակներից մեկը ներկայացնող վերլուծաբանը հենց այդ տեսակետն է առաջ մղում՝ հայտնի Ա. Տարասովը եւ մյուսները, որ Արցախը պետք է առանձին լինի, Երեւանը պետք է չխառնվի Արցախի գործերին:

Մենք այսպիսի քաղաքականությամբ հակառակորդի ջրաղացին ջուր ենք լցնում, մենք նպաստում ենք Արցախի աբխազացմանը: Այս քաղաքականությունը պետք է վայրկյան առաջ դադարեցվի»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: