Նոր իշխանությունը Արցախի վերաբերյալ դիրքորոշում չունի. Վարուժան Ավետիսյան (video)
Support A1+!Նոր իշխանությունը Արցախի վերաբերյալ դիրքորոշում չունի. Վարուժան Ավետիսյան
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը Արցախի հարցում շարժվում է նախորդ ռեժիմների կոնսպեկտներով:
«Ա1+»-ի հետ զրույցում պարոն Ավետիսյանը նշեց, որ որեւէ փոփոխություն չկա. «Ընդամենը մի մարտավարական դետալի տարբերություն է, որ պնդվում է, որ Արցախը որպես կողմ պետք է մասնակցի բանակցություններին։ Բայց շատ հետաքրքիր է, որ 2017թվականից սկսած՝ Կրեմլի աշտարակներից մեկը ներկայացնող վերլուծաբանը հենց այդ տեսակետն է առաջ մղում՝ հայտնի Ա. Տարասովը եւ մյուսները, որ Արցախը պետք է առանձին լինի, Երեւանը պետք է չխառնվի Արցախի գործերին: Մենք այսպիսի քաղաքականությամբ հակառակորդի ջրաղացին ջուր ենք լցնում, մենք նպաստում ենք Արցախի աբխազացմանը: Այս քաղաքականությունը պետք է վայրկյան առաջ դադարեցվի»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: