Բացել լրահոսը Փակել լրահոսը
radiation_therapy
A A
Պաշտոնական

Փոփոխություններ՝ ճառագայթային բուժման ծառայությունում

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 4-ից ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները.

  1. Մինչ բարեփոխումները,  հաստատված   չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող  հիվանդների համար, բացառությամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված  անձանց և մինչև 18 տարեկան երեխաների, իրականացվում էր համավճարային սկզբունքով: 

Պետք է նշել նաև, որ նշված անվճար և համավճարային սկզբունքով ճառագայթային բուժումը պետական պատվերի շրջանակներում իրականացվում էր  միայն TERAGAM ճառագայթային սարքով և ներխոռոչային սարքերով, իսկ նորագոյացությունների ճառագայթային բուժումը էլեկտրոնային արագացուցիչներով (VARIAN և ELEKTA սարքերով), այն էլ միայն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների,  Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձանց, բռնադատվածների, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց, ձերբակալվածների, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածների և  մինչև 7 տարեկան երեխաների համար:

  1. Ներկա բարեփոխումներից հետո հաստատված   չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող  հիվանդների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով,  TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ իրականացվում է  ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից:
  2. Ընդլայնվել է նաև նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությաունների ցանկում ընդգրկված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով (անդ թվում VARIAN սարքով)  պետական պատվերի շրջանակներում ճառագայթային բուժման իրավունք ունեցող շահառուների շրջանակը, մասնավորապես` առաջին կետում թվարկված շահառուների ցանկում երեխաների տարիքային շեմը 7 տարեկանից բարձացել է մինչև 18:
  3. Պետք է նշել նաև, որ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում  ընդգրկված անձանց համար պետական պատվերով անվճար իրականացվում է նաև բարորակ ուռուցքային հիվանդությունների ճառագայթային բուժումը, իսկ ցանկում չընգրկված անձանց համար այն իրականացվում է վճարովի սկզբունքներով:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ առողջապահության նախարարի հրամանով վերանայվել են և բարձրացվել են պետության կողմից փոխհատուցվող ճառագայթային բուժման գները՝  մեկ սեանսի համար 3550 ՀՀ դրամից դարձել է TERAGAM ճառագայթային սարքով բուժման դեպքում՝ 9500 ՀՀ դրամ, իսկ ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ 13500 ՀՀ դրամ, ներխոռոչային բուժումը ՝ 9000-ից  դարձել է 18800 ՀՀ դրամ:

Այս քայլով` ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար ճառագայթային բուժումն առավել հասանելի և մատչելի է դառնում, որի արդյունքում կբարելավվեն ուռուցքաբանական հիվանդների ապրելիության, հիվանդացության, մահացության առողջապահական ցուցանիշները, կթուլանա տվյալ ոլորտում սոցիալական լարվածությունը, կնվազեն քաղաքացիների ուղղակի վճարները, ինչը դրական ազդեցություն կունենա հիվանդների կյանքի  որակի վրա: