Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130954
A A
Հասարակություն

«Սասնա Ծռեր» կուսակցությունը իշխանությունից պահանջում է վերջ տալ երկակի ստանդարտներին

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը մեկընդմիշտ փակել է զենքի ուժով հարց լուծելու էջը: Այսօր կուսակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանը:

Երեք տարի առաջ` հուլիսի 17-ին, «Սասնա Ծռեր» զինված խմբավորումը գրավեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը: Այդ ընթացքում զոհվեց երեք ոստիկան:

Կուսակցության քարտուղարությունը օրվա առթիվ հանդես եկավ հայտարարությամբ, որում ասում է, որ «հուլիսյան ապստամբությունը կանխեց աղետը, վիժեցրեց Արցախը եւ պետականությունը հանձնելու գործընթացը եւ առաջացրեց կառավարման անհաղթահարելի ճգնաժամ՝ դրանով իսկ սպառելով ժողովրդի դեմ ռեժիմի զինված բռնության ներուժը, ինչի շնորհիվ 2018թվականին հնարավոր դարձավ խաղաղ անհնազանդությամբ վերջապես հեռացնել նրան»:

«Սակայն հետագայում իրադարձությունները զարգացան անհեթեթ եւ հակառակ տրամաբանությամբ՝ ռազմագերի ապստամբները դեռ ամիսներ մնացին բանտում՝ փոխանակ անմիջապես ազատ արձակվեին, այնուհետեւ ազատ արձակվեցին ընդամենը կալանքից, սակայն շարունակում են որպես ամբաստանյալ դատվել նախկին ռեժիմի կեղծ մեղադրանքով՝ նրա իսկ դատարանում: Խմբավորման երկու անդամ՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, դեռեւս բանտում են եւ ռազմագերի են արդեն հեղափոխական կոչվող Հայաստանում»,-ասաց Վարուժան Ավետիսյանը :

Կուսակցությունը գործող իշխանությունից պահանջում է վերջ տալ երկակի ստանդարտներին, դադարեցնել ապստամբների նկատմամբ նախկին ռեժիմի սկսած հաշվեհարդարն ու հալածանքը եւ ազատել ռազմագերիներին: