Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրոպայի լիգա. «Բանանցը» Երեւանում 0:5 հաշվով պարտվեց մրցակցին

Երեւանի «Բանանցը» հայկական թիմերից առաջինն ավարտեց ելույթները եվրոպական գավաթների նոր խաղարկությունում:

Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում մեր նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրը սեփական դաշտում ընդունեց Սերբիայի «Չուկարիչկի» թիմին: Մեկ շաբաթ առաջ Բելգրադում կայացած խաղն ավարտվել էր տանտերերի վստահ հաղթանակով՝ 3:0:

Թվում էր, որ մեր ֆուտբոլիստները խոշոր պարտությունից հետո լուրջ հետեւություններ են եւ այլեւս չեն կրկնի նույն սխալը: Սակայն խաղը ցույց տվեց, որ նրանք ընդհանրապես պատրաստ չէին սերբերի հետ հակամարտությանը: Արդյունքում, «Չուկարիչկին» այս անգամ հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Բանանցի» դարպասը եւ էլ ավելի խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 5:0:

Այդպիսով, եվրոգավաթներում հանդես եկող Հայաստանի 4 թիմերից մնացին 3-ը: Վաղը «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի շվեդական ԱԻԿ-ին, իսկ հուլիսի 18-ին «Փյունիկն» ու «Ալաշկերտը» արտագնա խաղում կմրցեն հյուսիսմակեդոնական «Շկուպիի» եւ «Մակեդոնիայի» հետ: