Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130948
A A
Հասարակություն

Ոռոգման ջուրը մամռակալած է. քաղցրաշենցիները ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց (տեսանյութ)

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց: Ասում են՝ արդեն 4 օր է՝ ոռոգման ջուրը մամռակալած է, բերքը չորանում է:

 «Ջրառը մաքուր չի, մամռակալած է, անջատել են, որ մաքրեն, չեն մաքրում։ Մամուռը գալիս է, պոմպի դիմացը փակում է, և այն չի կարողանում նախատեսվածի չափ ջուր դուրս տալ, դուրս է գալիս ջրի 30-40 տոկոսը: Աշխատողները չեն ցանկանում մաքրել, ասում են՝ մեզ բավարար գումար չեն տալիս, որ գանք, մաքրենք»,- տեղեկացրեց համայնքի բնակիչ Խաչիկ Սահակյանը

Բնակիչները նշում են, որ մեկ վայրկյանում 170 լ ջուր պետք է դուրս գա, բայց դուրս է գալիս 70 լիտր: «Ջուրը ջրանցքից կտրում են՝ պատճառաբանելով, որ մաքրում են կեղտը, սակայն չեն մաքրում: Ի՞նչ անենք, գնանք Ռուսաստան, Պուտինի՞ն խնդրենք, որ մեզ պահի, թե՞ գնանք, ծառ մշակենք: 5 մլն վարկ եմ վերցրել, դրել եմ  հողերիս վրա, վաղը տունն են ձեռքիցս տանելու»:

Կառավարության ներկայացուցիչը հանդիպել է ակցիայի մասնակիցներին՝ հավաստիացնելով, որ մեծ պոմպը միացված է, և 160 լիտր ջուր է հանում։ Քաղցրաշենի բնակիչները համապատասխան մասնագետի հետ մեկնել են՝ չափելու պոմպի աշխատանքը, և եթե ջրի քանակը նշված թվերին չհամապատասխանի, կրկին միջոցներ կձեռնարկեն։