Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Չարենցավանում՝ կահույքի արտադրամասում հրդեh է բռնկվել

Հուլիսի 16-ին, ժամը 11:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Մելտոնյան փողոցում գործող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:02-ին, մարվել՝ 12:16-ին:
 
Պարզվել է, որ թիվ 720 ավտոտնակի մոտակայքում այրվել են 7 փայտյա դռներ, 4 պատուհան և ավտոտնակի տանիքի երեսպատում` մոտ 2 քմ: Տուժածներ չկան: