Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Բարսելոնայի» նորեկների առաջին օրը սկսվեց «ծեծ ու ջարդով»

Իսպանիայի ֆուտբոլի չեմպիոն «Բարսելոնայի» նորեկներ Անտուան Գրիզմանը, Ֆրենկի դե Յոնգը եւ Նետուն լուրջ փորձության ենթրակվեցին առաջին մարզմնան ժամանակ:

Ինչպես ընդունված է թիմում, նրանք նախ անցան փորձության միջանցքով, որի ժամանակ հին խաղացողները ձեռքով ընկերաբար հարվածում են նորերի մեջքին կամ գլխին: Վիճակահանությամբ, առաջինը «Բարսելոնայի» լիարժեք խաղացող դարձավ ֆրանսիացի հարձակվողը, ապա հոլանդացի պաշտպանն ու բրազիլացի դարպասապահը:

Հաջորդ «ծեծ ուտող» ֆուտբոլիստը կլինի 20-ամյա ճապոնացի հարձակվող Հիրոկի Աբեն, որը այսօր է պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ եւ դեռ չի հասցրել ծանոթանալ իր նոր թիմակիցների հետ: