Բացել լրահոսը Փակել լրահոսը
66686274_463013121150289_580903689812705280_n
A A
Հասարակություն

«Շուրջ 6 ամիս մենք չենք կարողանում հասնել մեր խախտված իրավունքների վերականգնմանը». Զարուհի Մեջլումյան (տեսանյութ)

«10 օր ունենք բողոքարկելու համար և մենք միանշանակ բողոքարկելու ենք վերաքննիչ, այնուհետև  վճռաբեկ դատարան». այսօր Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանում մերժվեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի և նրա կնոջ՝ Զարուհի Մեջլումյանի դատական նիստն ընդդեմ քննչական մարմնի:

 Զարուհի Մեջլումյանի խոսքով՝ նյութում առկա է եղել բոլոր հանցակազմերը , որով պետք է դատարանը դիմումը բավարարեր և վերացներ քրեական գործը մերժելու մասին  քննիչ Քարտաշյանի որոշումը, քանի որ քննիչի որոշումը չէր բխում փաստական տվյալներից:

«Մեր իրավունքի խախտումից շուրջ 6 ամսի է անցել, բայց մենք չենք կարողանում հասնել մեր խախտված իրավունքների վերականգնմանը և չի էլ արձանագրվում իրավապահ մարմինների կողմից, որ այո տեղի է ունեցել իրավունքների խախտում: Մինչդեռ առկա է հոգեկան ուժեղ տառապանք մեր ընտանիքի բոլոր անդամների նկատմամբ: Ինչպես նաև հրապարակայնացվել է անձնական կյանքի գաղտնիություն պարունակող տեղեկատվություն և խտրական  վերաբերմունք է ցուցաբերվել՝ պայմանավորված սեռով և սոցիալական դիրքով»:

Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանը, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 143-րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը), 144 հոդվածի(Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածել) մասով: