Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ (տեսանյութ)

Հուլիսի 15-ին, ժամը 15:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեծանվանավակում գտնվող քաղաքացուն տեղափոխել են հատուկ ջրափրկարարական ջոկատի նավակ և մոտեցնում են ափ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: