A
A
Ուսանողական խաղեր. Հայաստանը մեդալներով բաժանել է 35-րդ տեղը
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Նեապոլ քաղաքում ավարտվեցին ամառային 30-րդ Ուսանողական խաղերը:
Հայաստանի հավաքականը մեդալների թվով 57 երկրների մեջ զբաղեցրել է 35-րդ տեղը: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանը 35-րդ հորիզոնականը բաժանել է Հյուսիսային Կորեայի, Կիպրոսի, Նոր Զելանդիայի եւ Էստոնիայի հետ: Բոլոր այս երկրները նվաճել են 2-ական մեդալ: Մերոնցից ոսկի պարգեւ էր նվաճել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, բրոնզե՝ թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը:
Հիշեցնենք, որ Նեապոլում Հայաստանը ներկայացրել են 14 մարզիկ-մարզուհիներ՝ 7 մարզաձեւում: Ընդհանուր առմամբ խաղերին մասնակցել են 160 երկրների ավելի քան 10.000 ուսանող-մարզիկներ: