Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130933
A A
Հասարակություն

«Սիրուն աղջիկ» արտահայտությունը չի խոսում պրոֆեսիոնալիզմի մասին. Տաթևիկ Ռևազյան

ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, անդրադառնալով օրեր առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կոչին, որ քայլեր ձեռնարկեն՝ Գյումրու օդանավակայանն ավելի կիրառելի դարձնելու համար, ասաց.

«Ես կխնդրեմ, որ երբ մեր կլասիկ պատգամավորը մտնում է լայվ, մինչև լայվ մտնելը մեզ զանգի, որովհետև երբ ինքը լայվ էր մտնում, այդ նույն վայրկյանին մենք հարց էինք լուծում ու կարող էինք իրեն տեղեկացնել՝ ինչ քայլեր էինք անում, ու ինչ արդյունքներ են լինելու»:

Տաթևիկ Ռևազյանի խոսքով՝ այն, որ պատգամավորը իրեն անվանել է «սիրուն աղջիկ», իրականում ուրախացրել է իրեն, քանի որ դա քննարկվել է Ազգային ժողովում, և այդ քննարկումը կարող է  մեծ փոփոխություններ մտցնել Հայաստանում, որպեսզի կին ապագա պաշտոնյաները նույն խնդրի առաջ չկանգնեն: Նա հավելեց, որ «սիրուն աղջիկ» արտահայտությունը չի խոսում պրոֆեսիոնալիզմի մասին։