Բացել լրահոսը Փակել լրահոսը
1563007913,6674
A A
Պաշտոնական

Գումարը կորցրել է, ապա սուտ հաղորդում տվել ոստիկանություն

Հուլիսի 12-ին, ժամը 16-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Բաշինջաղյան փողոցում կնոջ ձեռքից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 500.000 դրամ: Այդ մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակի բացահայտ հափշտակության դեպք տեղի չի ունեցել:

Այսպես ասած «տուժողը» կրկին հրավիրվել է բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ խոստովանել է, որ իրականում 500.000 դրամը կորցրել է և վախենալով հայտնել ամուսնուն՝ իրականությունը խեղաթյուրել է՝ տալով սուտ հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: