Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան
A A
Պաշտոնական

ԱԺ նախագահը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանն ու Աննա Կարապետյանը կմեկնեն ԱՄՆ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի 
Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 
14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ 
Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ 
բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ 
Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, 
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ ԱԺ 
պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա 
Կարապետյանը:

--------------

ԱՄՆ-ի կոնգրեսական Ջեքի Սփիեռը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում անդրադարձել է հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգներ նախատեսվող Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի այցին: ԱՄՆ կոնգրեսականը ողջունել է Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի այցը ՝ ընգծելով, որ խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը կցանկանար լսել, թե ինչպես է կարող Միացյալ Նահանգներն աջակցել Հայաստանի ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի այցին «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում անդրադարձել է նաև Վաշինգտոնում գործող Միջազգային Հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի ղեկավար Սթեֆան Նիքսը, ով ընդգծել է, որ խորհրդարանի նախագահ Միրզոյանի այցը ևս մեկ հստակ ազդանշան է, որ Հայաստանի խորհրդարանը ցանկանում է զարգացնել կապերը Արևմուտքի հետ:

Հայտնի է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը Վաշինգտոն է այցելում Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ առաջնորդների ֆորումին մասնակցելու համար: Խորհրդարանի խոսնակը մի շարք հանդիպումներ կունենա Վաշինգտոնում, ինչպես նաև ելույթով հանդես կգա մայրաքաղաքի ռազմավարական կենտրոններից մեկում՝ Ատլանտյան խորհրդում, ուր կանդրադառնա Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն ու մարտահրավերներին:

Հայտնի է նաև, որ Վաշինգտոնից հետո Արատ Միրզոյանը կուղևորվի Բոստոն, որտեղ նախատեսված են ԱԺ խոսնակի մի շարք հանդիպումներ տեղի ամերիկահայ կառույցների ու համայնքային շրջանակների հետ: