Բացել լրահոսը Փակել լրահոսը
Qocharyan
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երեկ վճռաբեկ բողոքներ է ներկայացրել։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երեկ՝ հուլիսի 11-ին, վճռաբեկ բողոքներ է ներկայացրել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։

Նշենք, որ Վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ պաշտպանները ներկայացրել են երկու բողոք։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։

Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»։

Այս մասին տեղեկանում ենք Քոչարյանի փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջից։