A
A
Ուիմբլդոնի մրցաշարում թենիսիստը գլխի վնասվածք է ստացել
Աջակցիր «Ա1+»-ինՈւիմբլդոնում ընթացող թենիսի խոշոր մրցաշարում անախորժ միջադեպ է տեղի ունեցել տղամարդկանց զուգախաղերի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ:
36-ամյա հարավաֆրիկացի թենիսիստ Ռավեն Կլաեսենը, որը Մայքլ Վենուսի հետ հանդիպելիս է եղել Ռոբերտ Ֆարա – Խուան Սեբաստյան Կաբալյա զույգի հետ, 4-րդ սեթի ժամանակ գնդակի ուժեղ հարված է ստացել գլխին: Արդյունքում վնասվել է նրա ականջը, նույնիսկ արյուն է հոսել բացված վերքից:
Բժիշկների ցույց տված առաջին օգնությունից հետո հանդիպումը շարունակվել է: Ռոբերտ Ֆարա – Խուան Սեբաստյան Կաբալյա զույգը հաղթանակ է տարել եւ մտել է եզրափակիչ, որտեղ կհանիպեն Նիկոլյա Մայու – Էդուար Ռոժե-Վասլանի երկյակի հետ: