A
A
Արման Եղոյանը պարզաբանում է՝ 40 տարո՞վ են իշխանության եկել, թե՞ ոչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հերքում է, որ ինքը հայտարարել է, թե իշխանության են եկել 40 տարով:
«Մենք ունեինք իշխանություն, որի ներկայացուցիչները նման պնդումներ էին անում, տեսանք՝ ինչ եղավ: Նույնիսկ բռնապետական իշխանությունը նման պնդում չէր կարող անել, ուր մնաց ժողովրդական ճանապարհով ընտրված իշխանությունը», - խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ասուլիսի ժամանակ ասաց նա։
Հարցին, թե իսկ քանի՞ տարով եք եկել, պատգամավորը նկատեց, որ ընտրվել են 5 տարով, որից կես տարին արդեն անցել է:
Նշենք, որ օրեր առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Աղվերանում ինչ-որ միջոցառման ժամանակ Արման Եղոյանը հայտարարել է, որ իշխանության են եկել 40 տարով: