A
A
Ուսանողական խաղեր. Հայաստանը մեդալներով առայժմ 29-րդն է
Աջակցիր «Ա1+»-ինՆեապոլում շարունակվում են 30-րդ ամառային ուսանողական խաղերը:
Հայաստանի մարզիկներն արդեն ավարտել են ելույթները: Մեդալների համար վերջինը պայքարի մեջ մտավ թաեքվոնդոյիստ Սերգեյ Ավանեսովը: Ավաղ, մեր 74կգ քաշային մարզիկը մեկնարկում 9:12 հաշվով պարտություն կրեց ռուսաստանցի Միխայիլ Շեստակովից եւ ժամանակից շուտ ավարտեց ելույթները:
Այդպիսով, Հայաստանի պատվիրակները երկու մեդալ են նվաճել 30-րդ ամառային ուսանողական խաղերում՝ մեկ ոսկի (մարմնամարզիկ Արթուր Ավետիսյան) եւ մեկ բրոնզ (թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյան):
Թիմային հաշվարկով Հայաստանն այժմ Կիպրոսի հետ բաժանում է 29-րդ տեղը: Աղյուսակը գլխավորոմ են Ճապոնիան ու Ռուսաստանը, որոնք վաստակել են 61-ական մեդալ: Մեր հարեւան Վրաստանը նույնպես 2 մեդալ ունի (արծաթ եւ բրոնզ), իսկ ահա Ադրբեջանը՝ 4 (2-1-1):