Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Թաթոյանը՝ Վրաստանում հայերի հետ կապված աղմկահարույց դեպքերի մասին

Պաշտոնական

Քիչ առաջ խոսեցի Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան տիկին Նինո Լոմջարիայի (Public Defender of Georgia Ms. Nino Lomjaria) հետ՝ երկու գործով մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության առնչությամբ:

1) Մի քանի օր առաջ ինձ է հասցեագրվել դիմում այն մասին, որ Հայաստանի երկու քաղաքացի մի քրեական գործով Վրաստանում ներգարվված են՝ որպես վկա, նրանցից իրավապահ մարմինները վերցրել են անձնագրերը ու նրանք չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Քրեական վարույթը հարուցվել է ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում ուղևորափոխադրում իրականացնելիս:

Քրեական գործը գտնվում է քննության փուլում և վաղը նշանակված է դատական նիստ դատարանում: Մեր երկու համաքաղաքացիները պետք է հարցաքննվեն վկայի կարգավիճակով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դիմել են նրանց եղբայրները՝ մտահոգված լինելով քրեական գործով իրենց ազգականների
կարգավիճակի ու վերադարձի հարցով։

Վրաստանի գործընկերս հենց նոր տեղեկացրեց, որ ինձ հետ խոսելուց անմիջապես հետո հարցը քննարկել է Վրաստանի ներքին գործերի նախարարության ու դատախազության հետ։

Մեր համաքաղաքացիների վերաբերյալ քրեական գործն ու անձնագրերի հարցն առաջնահերթ արդեն իր անմիջական ուշադրության ներքո են և իր իրավասության սահմաններում կլինի հետևողական, որպեսզի նրանք որևէ խնդիր չունենան ու ստանան նաև իրենց անձնագրերը՝ Հայաստան վերադառնալու համար:

Ողջունում եմ այս հարցով նաև Վրաստանում Հայաստանի դեսպանության ակտիվ աշխատանքը. այսօր այս գործի մասին տեղեկություն ստացանք նաև դեսպանության մեր գործընկերներից: Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to Georgia

2) Երեկ ինձ ևս մեկ գործի մասին տեղեկացրել էր ու անհրաժեշտ տվյալներ տրամադրել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը (Ani Samsonyan)՝ կապված Վրաստանում Հայաստանի երկու քաղաքացիների ծեծի ենթարկվելու հետ։ Երեկ տեսել էի, որ այս մասին մտահոգություն էր հայտնել ու տեղին դիտարկում արել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը (Arman Babajanyan

Երեկվանից այս հարցով զբաղվեցինք այն պահից, երբ լուրը ստացանք։ Քիչ առաջ Վրաստանի Հանրային պաշտպանի հետ քննարկեցի նաև այս հարցը։ Թեև մեր հայրենակիցներն արդեն Հայաստանում են, ամեն դեպքում պայմանավորվեցինք, որ գործընկերս իր ուշադրության տակ կպահի խնդիրը, որպեսզի հետագայում նման միջադեպեր չլինեն։

Շնորհակալ եմ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայից՝ արագ արձագանքի ու մեր արդյունավետ համատեղ աշխատանքի համար։

Այս գործերի մասին տեղեկությունները որոշեցի հրապարակել, քանի որ քննարկվում են ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում և ունեն հանրային հետաքրքրություն։

Cases of effective cooperation with Ms. Nino Lomjaria, the Public Defender of Georgia relating to rights of two Armenian citizens. I highly appreciate this cooperation with my colleague and friend.