Բացել լրահոսը Փակել լրահոսը
66847783_877821532572159_225624274260459520_n
A A
Մշակույթ

«Վաղվա քաղաքը»․ շրջիկ ցուցահանդեսը Հայաստանում է (տեսանյութ)

«Վաղվա քաղաքը»․ Գյոթեի ինստիտուտի շրջիկ ցուցահանդեսը Հայաստանում է: Այն ներկայացվում է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Ցուցահանդեսի բացումն այսօր էր, այն կշարունակվի մինչեւ օգոստոսի 7-ը։ Ցուցադրությունը պատմում է խորհրդային քաղաքների կյանքի և ճարտարապետության մասին, ներկայացնում մոդեռնիստական ժառանգության զարգացումը՝ ընդգրկելով 1920-ական թվականներից մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը:

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Ռուբեն Արևշատյանը նշում է՝ ցուցադրության նպատակն է ճարտարապետության միջոցով ներկայացնել  պատմությունը, և արդի ժամանակաշրջանի կողմից առաջ քաշված խնդիրններին տալ որոշակի պատասխաններ:

Նա ավելացնում է, որ Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության հետազոտումը սկսել է դեռևս 2004 թվականին՝  իր լավ ընկեր Գեորգի Շյոելհամերի հետ կազմակերպելով միջազգային բազմաթիվ մեծածավալ ցուցահանդեսներ տարբեր երկրներում՝ խորհրդային ճարտարապետության թեման ճանաչելի դարձնելով աշխարհին:

Ցուցահանդեսի համակարգող ավստրացի արվեստաբան Գերգ Շյոելհամերը նշում է՝ Հայաստանի ճարտարապետությունը շատ հետաքրքիր է, այն շատ հին պատմություն ունի, իր մեջ ներառում է ինչպես ավանգարդիստական, այնպես էլ  ավանդական արժեքները:

Ցուցահանդեսի հաջորդ կայարաններն են Մինսկը, Մոսկվան, Նովոսիբիսկը, Կիևը և Թբիլիսին: