Պայթյուն Ջրվեժ գյուղում. կա զոհ (տեսանյութ)
A
A
Աջակցիր «Ա1+»-ին
Հուլիսի 11-ին, ժամը 17:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝
ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է
փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային
կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական
խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի 6/1 հասցեում գտնվող քարի արտադրամասի
կաթսայատանը: Պայթյունի հետևանքով մահացել է Վ.Շ.-ն (32 տարեկան):
ԱԻՆ