Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130877
A A
Հասարակություն

Էներգաբլոկների անջատումներն ավտոմատ են տեղի ունեցել. փոխնախարար (տեսանյութ)

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հանրապետությունում էլեկտրաէներգիայի մատակարարումը լիովին գտնվում է օպերատորների հսկողության տակ, եւ ոչ մի լուրջ վտանգ չկա:

«Երևանի ՋԷԿ-ի եւ Հրազդանի 5-րդ էներգաբլոկների անջատումներն ավտոմատ են տեղի ունեցել, քանի որ գերազանցել է էլեկտրաէներգիայի տատանումների սահմանը: Մենք այժմ աշխատում ենք պարզել վթարի պատճառները: Դրանք կարող են լինել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ: Առաջին վարկածի դեպքում կփորձենք կարճ ժամանակում վերականգնել համակարգի աշխատանքները: Իսկ եթե պարզվի, որ վթարը տեղի է ունեցել մարդկային գործոնի պատճառով, ապա մեղավորներն օրենքի սահմաններում կպատժվեն», – ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: