A
A
Ի պաշտպանություն Յուրի Իգիթխանյանի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Օպերային թատրոնը չստացվեց քանդել, հեռացրեցին մշակույթի մի պաշտոնակատարի, հիմա մեկ ուրիշին են բերել, որ Ստասնիսլավսկու անվան ռուսական թատրո՞նը քանդի: Մի թատրոն, որը 80 տարուց ավել ներկայացնում է հայ ազգի արվեստը ռուսերեն լեզվով», վրդովվում է Ստանիսլավսկու անվան ռուսական ակադեմիական թատրոնի դերասան Վյաչեսլավ Շամիրյանը։
Ի պաշտպանություն թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Իգիթխանյանի, որը մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանի հրամանով այսօր ազատվել է աշխատանքից՝ դերասանը կոլեկտիվի անունից հայտարարություն արեց՝ խնդրելով միջամտել այս հարցին.
«Երեկ վարչապետը հաստատեց, որ ժողովուրդն է որոշում՝ ում է ընտրում ղեկավար, մենք ժողովրդի մի մասնիկն ենք, մինչդեռ մեր կարծիքը ոտնահարում են»,- ասաց նա: