A
A
Քոչարյանի փաստաբանը դիմում է մարդու իրավունքների պաշտպանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ խախտվում են իր պաշտպանյալի իրավունքները։
Փաստաբանն ասաց, որ արդեն 13-րդ օրն է, որ փաստաբաններով կրկին դիմել են առաջին ատյանի դատարան գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար։
Ալումյանը դիմեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
Ալումյանը պատճառաբանում է, որ իրենց այս միջնորդությունն անհապաղ պետք է քննվեր։
«Դատավոր Արմեն Դանիելյանը արել և անելու է ամեն ինչ, որպեսզի խախտի Քոչարյանի իրավունքները», - շեշտեց նա՝ հավելելով, որ Դանիելյանը Քոչարյանի գործը չի ուղարկում առաջին ատյանի դատարան։
Փաստաբանը նշեց, որ Քոչարյանի գործով դիմելու են Վճռաբեկ դատարան։ Հարցին, թե տեսակցություների մասով ի՞նչ սահմանափակումներ կան, նա պատասխանեց, որ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին թույլ չեն տալիս տեսակցել։