Բացել լրահոսը Փակել լրահոսը
1562743639,7978
A A
Հասարակություն

Ատրճանակով կրակոց է արձակել. ոստիկանները բերման են ենթարկել (տեսանյութ)

Հուլիսի 8-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Արագածոտնի մարզը սպասարկող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներից մեկը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում նկատել է մի խումբ անձանց, որոնք վիճել են ու փոխադարձ հարվածներ հասցրել։ Այդ ընթացքում նրանցից մեկը գազային ատրճանակով կրակոց է արձակել։

Ճանապարհային ոստիկանը միջամտել է, փորձել կարգի հրավիրել նրանց՝ վնասազերծելով ատրճանակով տղամարդուն։ Այդ ժամանակ վիճողները մեքենաներով փախել են։ 

Կատարվածի մասին ճանապարհային ոստիկանն անմիջապես հայտնել է Աշտարակի բաժին, որտեղից օպերատիվ խմբերը շտապել են միջադեպի մասնակիցների հեռացած ուղղություններով ու հետապնդել նրանց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակի ոստիկանները կարճ ժամանակում պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունը և նույնքան էլ օպերատիվ նրանց հայտնաբերել ու բերման ենթարկել բաժին։ 

Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Ինֆինիտիի» զննությամբ հայտնաբերվել է միջադեպի մասնակիցներից մեկի օդաճնշիչ ատրճանակը, իսկ գազայինը, որով կրակոց էր արձակվել, հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ։ 

Տարածքային նախաքննական մարմնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են դատաբժշկական ու դատաձգաբանական փորձաքննություններ։ 

Հանգամանքները պարզվում են։