Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անում. նրանք Հանրապետության հրապարակում են (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այս պահին ակցիա են իրականացնում։ Նրանք հիմա Հանրապետության հրապարակում են, ոստիկանությունը թույլ չի տալիս նրանց շարժվել դեպի կառավարության շենք։ 

Ակցիայի մասնակից Նարեկ Մութաֆյանի խոսքով՝ իրենք ամեն առիթն օգտագործում են՝ ի ցույց դնելու, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ։

Հարցին, թե այս ակցիան կապ ունի՞ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Հայաստան ժամանման հետ, նա դրական պատասխան տվեց։ 

Դիմացի մայթին նկատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԽ նախագահ Տուսկի պատվիրակություններին՝ ցուցարարները սկսեցին գոչել՝ «Նիկոլ խաբեբա», «Robert Kocharyan is a political prisoner»/«Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է»:

Ակցիայի մասնակիցները շրջափակված են ոստիկանական օղակով, քանի որ, ըստ ոստիկանների, նախապես չէին տեղեկացրել ակցիա իրականացնելու մասին։