A
A
Հակակոռուպցիոն դատարանների ձևավորում է նախատեսվում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարում նախատեսված բոլոր միջոցառումների շնորհիվ ստեղծվելիք հակակոռուպցիոն խորհուրդն ու կոմիտեն կգործեն առավել արդյունավետ, քան նախկինում գործած հակակոռուպցիոն մարմինները։
Խաչիկյանը նշեց, որ կոռուպցիոն բնույթի գործեր քննելու համար նախատեսվում է ձևավորել հակակոռուպցիոն դատարաններ։
Կոռուպցիոն գործերի քննման համար, ըստ նրա, կդրվեն անհրաժեշտ բոլոր գործիքակազմերը։