Բացել լրահոսը Փակել լրահոսը
2
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանն այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի N 407 գործարան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն  այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի N 407 գործարան:

Գործարանի գործադիր տնօրեն Եվգենի  Վայցեհովիչը նախարար Սուրեն Պապիկյանին  ներկայացրել է գործարանի պատմությունը և ընկերության ներկայիս գործունեությունը։ Նախարարին տեղեկացվել է, որ գործարանը գործում է 1953 թ-ից։  2018թ ավարտվել է գերմանական փորձի հիման վրա կառուցվող անգարի՝ ինքնաթիռների կայանման, տեխնիկական վերանորոգման և պահպանման շինության շինարարությունը, և գործարանը տեղափոխվել է  Մինսկի ազգային օդանավակայանի տարածք։ 

Շրջայցի ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ավիացիոն տեխնիկայի վերանորոգման տեխնոլոգիաներին, ավիացիոն շարժիչների և սարքավորումների արդիականացման հնարավորություններին, ուսումնասիրել է սպասարկվող ինքնաթիռների վնասված մասերի և սրահների վերանորոգման աշխատանքները։ 

Նախարարի հարցին, թե ինչ տեսակի օդանավեր է սպասարկում ընկերությունը, գործադիր տնօրենը հայտնել է, որ այն ներկայումս հանդիսանում է ԱՊՀ և հետխորհրդային  տարածքի երկրներում Як-40, Як-42, Як-52, Ту-134 ինքնաթիռների վերանորոգման, արդիականացման ծառայություններ մատուցող և տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերությունների առաջատարը և միտված է գործունեության հետագա ընդլայնմամբ սպասարկել ինչպես նշյալ երկրների, այնպես էլ արևմտյան ավիաընկերությունների օդանավեր։

Նշվել է նաև, որ գործարանի տարածքում նախատեսվում է կառուցել միջազգային ստանդարտներին համապատասխան ևս մեկ շինություն, որտեղ անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում հնարավոր կլինի ներկել ինքնաթիռի արտաքին երեսը և արդիականացնել օդանավերի սրահները։